Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա ՈՒԳԸ-ի լիագումար նիստը

Դիտումների քանակ՝ 917

Դեկտեմբերի 16-20-ը կանցկացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 36-րդ նստաշրջանի ֆակուլտետային փուլը, ինչի մասին  տեղեկացրել էինք կանխավ (http://www.asue.am/am/էջեր-220//հպտհ-ուգը-36-րդ-նստաշրջանի-1-ին-ֆակուլտետային-փուլը-շուտով-1229 ):

ՈՒԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը ՀՊՏՀ  լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ օրերս կայացած նիստում որոշվել է դեկտեմբերի 18-ին կազմակերպել լիագումար նիստ: Նիստում ելույթներից բացի կներկայացվի նաև ուսանողական գիտական ընկերության անցած գործունեության և ապագայի ծրագրերի վերաբերյալ տեսահաշվետվություն:

Դեկտեմբերի 18-20-ը ֆակուլտետներում կներկայացվի  ավելի քան 90 զեկուցում: Գնահատումը կկատարվի յուրաքանչյուր ֆակուլտետի մրցատյանի կողմից՝ 10 բալանոց սանդղակով, միջինացված սկզբունքով:

Հիշեցնենք, որ 1-ին փուլի մրցանակակիրները և մագիստրանտները իրավունք կստանան մասնակցելու գիտաժողովի 2-րդ փուլին (մագիստրանտներն ազատված են 1-ին փուլից և միանգամից մասնակցում են 2-րդ՝ համահամալսարանական փուլին), որը տեղի կունենա 2014թ. մայիսին, Ծաղկաձորում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին