Եղեգնաձորի մասնաճյուղի գիտաժողովի օրը փոխվել է. այն կկայանա դեկտեմբերի 21-ին
13.12.2013
Դիտումների քանակ՝ 874
«Մարզերի զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի նախանշած 2-րդ հանրապետական գիտաժողովի օրը փոխվել է: Այն կկայանա դեկտեմբերի 21-ին և ոչ թե դեկտեմբերի 14-ին, ինչպես հայտարարվել էր վաղօրոք:
Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը՝ ավելացնելով, որ գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց աշխատանքները ներկայացնել մինչև դեկտեմբերի 21-ը:
Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն գիտական հոդվածների չափանիշներին համապատասխան ժողովածուի տեսքով և կտրամադրվեն հոդվածների հեղինակներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին