Մշակութային հանդիպում ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1462

ՀՊՏՀ մեծ դահլիճում  դեկտեմբերի 17-ին, ժամը 14.30-ին  կկազմակերպվի դասախոսություն՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսների կողմից: Միջոցառմանը կմասնակցեն նաև այն ավագ դպրոցների սաները, որոնց հետ ՀՊՏՀ-ն համագործակցում է:

Ծրագիրը Կոնսերվատորիայի «Երաժշտական զրուցակից»  վերտառությամբ գեղագիտական-կրթական նախագծի շրջանակներում է: Բուհական կոնտինգենտի համար ծրագիրը մշակել և հանդիպումներն անց են կացնում կոնսերվատորիայի դոցենտ Սեդա Շեյրանյանը և պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը:

ՀՊՏՀ-ն համագործակցում է Հայաստանի մի շարք ավագ դպրոցների հետ, ուստի միջոցառմանը հրավիրված են նաև վերոհիշյալ դպրոցների սաներն ՝ իրենց ուսուցիչների հետ:  Այս մասին մեզ հայտնեց օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը, ով միջոցառման կազմակերպիչն է:

Բոլոր արվեստասեր  ՀՊՏՀ-ականները հրավիրվում են միջոցառմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին