Մագիստրանտները հանդես են գալիս առաջարկություններով

Դիտումների քանակ՝ 938

Բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսի մագիստրանտները բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանի ղեկավարությամբ այսօր «Ամբերդ» հետազոտական կենտրոնում անցկացրեցին բաց դաս «Թեղուտը որպես հանքարդյունաբերությունը խթանող աղբյո՞ւր, թե՞ էկոլոգիակական աղետ» թեմայով:

Բաց դասին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը:

«Մագիստրոսական կրթության բարելավման, արդյունավետության բարձրացման ուղիներ գտնելու ճանապարհին այսօրվա բաց դասը մեր պատասխանն է, և այն եզակի չի լինելու: Ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ալիսա Գևորգյանն այս նախաձեռնությամբ աջակցում է մագիստրանտների հետազոտական, վերլուծական աշխատանքին, առիթ ստեղծում տեսակետների արտահայտման, քննարկման»,- ասաց Սուրեն Գևորգյանը:

Բաց դասի ընթացքում մագիստրանտները ներկայացրեցին հիմնախնդրի կարևորությունը, իրենց խմբային և անհատական տեսակետները: Հիմնական բանախոս, մագիստրանտ Սամվել Կարապետյանը զեկուցեց «Հանքարդյունաբերությունը տնտեսական տեսանկյունից և այլընտրանքները» թեմայով` ներկայացնելով իր առաջարկությունները: Ի դեպ`  մեր համալսարանում բակալավրիատն ավարտելուց և մագիստրատուրայում մեկ տարի սովորելուց հետո Սամվելը մագիստրոսական կրթություն է ստացել ԱՄՆ-ի Նյու Յորքի պետական համալսարանում և կրկին վերադարձել հարազատ բուհ` այստեղ շարունակելու ուսումը:

Բացի դասի ընթացքում հնչեցին տեսակետներ, ծավալվեց քննարկում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին