Նորություններ
ՀՊՏՀ գերմանախոս ուսանողները բաց դաս վարեցին
Լեզուների ամբիոնի դասախոս Հասմիկ Ղազարյանը, մեկտեղելով ՀՊՏՀ 1-ին կուրսերի գերմանախոսներին, այսօր ինտերակտիվ դաս էր կազմակերպել, որը վարեցին բացառապես ուսանողները: Նրա հանձնարարությամբ ուսանողները բաժանվել էին թիմերի և յուրաքանչյուրը ելույթ էր պատրաստել «Ինչպե՞ս գնալ Գերմանիա՝ կրթական ցուցահանդեսի մասնակցելու...
ԵՄ ինստիտուտներում կարիերայի հնարավորությունների մասին՝ Ժան Մոնե մոդուլի շրջանակում կայացած բաց դասին
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում այս կիսամյակից սկսած դասավանդվում է ԵՄ Ժան Մոնե ծրագրի մոդուլը, որի շրջանակում մագիստրանտները եվրոպագիտություն են ուսումնասիրում: Ուսուցումը բազմազանեցնելու նպատակով դասաժամերը վարում են ոչ միայն ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնի պրոֆեսոր...
Թվային արժույթները նվաճո՞ւմ են ապագայի տնտեսությունը. բաց դասում թեման քննարկեց հրավիրյալ բանախոսը
Մեր ապագա տնտեսագետները և դասախոսները հաճախ են քննարկում կրիպտոարժույթների թեման. համաշխարհային տնտեսության մեջ համեմատաբար նոր իրողությունը նվաճում է աշխարհը, և բնականաբար, պետք է հասկանալ՝ ինչու և ինչպես: Թեմային էր նվիրված նաև «Միջազգային բիզնես» առարկայի այսօրվա դասը՝ տնտեսագիտություն մասնագիտության 4-րդ...
«Խրախուսում ենք ուսանողի ինքնուրույն աշխատանքը». ամբիոնն ուսանողինն է
Ուսումնական գործընթացում ուսանողական առավելագույն ներգրավվածություն ապահովելու նպատակով մեր դասախոսները մոտիվացնող տարբեր միջոցառումներ են կազմակերպում: Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Գեղեցիկ Գրիգորյանի համոզմամբ՝ ուսանողակենտրոն համակարգ ձևավորելու գործում կարևոր է ուսանողի ինքնուրույն...
Մասնագիտական բաց դասերը պահանջված են. այսօրվա թեման՝ «Բիզնես գործընթացներ»
«Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» միջազգային խորհրդատվական ընկերության աշխատակիցներն այսօր արդեն 3-րդ անգամ էին մեր համալսարանում. ուսանողների խնդրանքով նրանց բաց դաս վարելու համար կրկին հրավիրել էր ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը: Ընկերության կորպորատիվ ֆինանսների բաժնի ֆինանսական խորհրդատու Գայանե...
Հաճախորդների սպասարկման առանձնահատկությունների մասին բաց դաս՝ ապագա մարքեթոլոգների համար
ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի հերթական նախաձեռնությամբ այսօր կրկին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողների համար բաց դաս անցկացվեց: Թեման՝ «Հաճախորդների սպասարկման արվեստը», հետաքրքրել էր տասնյակ ուսանողների: Բանախոսն էր The Wine House, Square One, Cinnabon Armenia բրենդները ներկայացնող ընկերության...
Ամեն ինչ սոցիալական ձեռնարկատիրության մասին
Աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Մելքումյանի և դոցենտ Լուսինե Կարապետյանի համատեղ նախաձեռնությամբ այսօր սոցիալական ձեռնարկատիրակական գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ բաց դաս վարեց սոցիալական ոլորտի հիմնախնդիրների փորձագետ, վերլուծաբան, դասընթացավար...
Մայիսյան եռատոնը նշել են ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում մայիսի 8-ին կայացել է բաց դաս՝ նվիրված մայիսի 9-ի Եռատոնին: Դասը նախաձեռնել են «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները ու ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վահե Վերդյանը. այս մասին մեզ տեղեկացրեց նշված ֆակուլտետի դեկան Մանուկ...
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բաց դաս ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում
Այսօր՝ ապրիլի 21-ին, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհրդի և հայոց լեզվի դասախոս Կարինե Մովսիսյանի նախաձեռնությամբ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի է ունեցել բաց դաս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հայտնում են մասնաճյուղի ուսանողական խորհրդից, ուսանողներին ողջյունել և...
«Կենսաթոշակային բարեփոխումները ՀՀ-ում» թեման հետազոտում են մագիստրանտները՝ բաց դասի շրջանակներում
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման մագիստրատուրայի 1-ին կուրսում կազմակերպվել էր բաց դաս՝ «Կենսաթոշակային բարեփոխումները ՀՀ-ում» թեմայով: Դասին մասնակցում էին նշված ամբիոնի...