Լավագույնը՝ արդեն 6-րդ անգամ
28.02.2018
Դիտումների քանակ՝ 2071
ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը արդեն 6-րդ անգամ հաղթող ճանաչվեց «Հայկյան» մրցանակաբաշխության «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում: Մրցանակաբաշխությունն ավարտվել է րոպեներ առաջ: Շնորհավորում ենք մեր համալսարանի ուսանողական կառույցին: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:
Մանրամասները կհաղորդենք առաջիկայում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին