Նոր գիրք, որը կօգնի լինել ավելի գրագետ ու հայեցի

Դիտումների քանակ՝ 1728

ՀՊՏՀ հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարի Զաքարյանի և նույն ամբիոնի դասախոս Քնարիկ Ճոկլինյանի համահեղինակությամբ լույս է տեսել «ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ նորաբանություններ, բաղադրյալ հատուկ անուններ, մենիմաստ և բազմիմաստ բառեր, հապավումներ, հոմանիշ-հականիշներ, համանուն-հարանուններ, ազատ և  կայուն կապակցություններ» գիրքը: Այն կարող է օգտակար լինել բակալավրիատի ուսանողների, մագիստրանտների ու ասպիրանտների և բոլոր նրանց համար, ովքեր հետևողական են և ցանկանում են խոսել ու գրել գրագետ, հայեցի:

Շնորհավորում ենք հեղինակներին գրքի լույսընծայման առիթով, մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին