Ավարտվեցին ՈւՀԱ ելույթները, վաղը հայտնի կդառնա հաղթողի անունը

Դիտումների քանակ՝ 912

ՀՊՏՀ մեծ հանդիսասրահն այսօր ևս թնդաց ծափողջյուններից և ոգևորությունից. ելույթ ունեցան ինֆորմատիկայի և վիճակագրության, ՏԿ և ՄՏՀ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների  ՈՒՀԱ  թիմերը:  Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ ելույթ էին ունեցել ՀՊՏՀ մյուս երեք ֆակուլտետների թիմերը:

Այսօրվա ՈՒՀԱ-ականները նույնպես ապահովեցին ուսանողների բարձր տրամադրությունն ու ծիծաղը՝ ամենատարբեր թեմաների շուրջ սուր հումորների մատուցմամբ: Պետք է նշել, որ որպես թատերական ներկայացումներ՝ ՀՊՏՀ-ականների ելույթները բավականին հետաքրքիր էին: Նմանատիպ միջոցառումներն, իրավամբ, և բազմաբովանդակ են դարձնում համալսարանական կյանքը, և ուսանողների մոտ ձևավորում են մշակույթ:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ելույթների ենթատեքստում ուսանողները քարոզում էին նաև մեր ազգային մշակույթը՝ կոչ անելով հպարտանալ այնպիսի ներկայացուցիչներով, ովքեր իսկապես մեծություն են. ըստ ուսանողների՝ այդպիսիք են Սիլվա Կապուտիկյանը, Գոհար Գասպարյանը, Ֆլորա Մարտիրոսյանը:

Ինչպես տեղեկացրեցին ուսխորհրդականները, վաղը՝ նոյեմբերի 29-ին, մշակութային՝ երգ ու պարի գեղեցիկ միջոցառման ժամանակ կհայտարարվի հաղթող ՈւՀԱ թիմը:

ՀՊՏՀ լրատվության և  հասարակայնության հետ կապերի բաժինը նկատեց, որ ուսանողների ուրախ տրամադրությունը շարունակվեց նաև դահլիճի պատերից այն կողմ. ՀՊՏՀ բակում ՈւՀԱ-ականների  ժպիտները   ֆիքսել է մեր  տեսախցիկը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին