Մեկնարկեց ՈւՀԱ (КВН) մրցույթը

Դիտումների քանակ՝ 998

Ժպիտներ ու ծիծաղ, պաստառներ, փուչիկներ, ուսանողների հոծ բազմություն  ու միմիայն բարձր տրամադրություն. այսպիսին էր այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճը:

Մեկնարկեց ՀՊՏՀ  ՈւՀԱ (ուրախների և հնարամիտների ակումբ) մրցույթը, որին մասնակցում են բուհի  բոլոր ֆակուլտետները:

Այսօրվա մրցույթում ելույթ ունեցան երեք՝ ֆինանսական, կառավարման,  հաշվապահական հաշվառում և աուդիտի ֆակուլտետների թիմերը:

Միջոցառման սկզբում ՈւԽ ներկայացուցիչները  պատվոգրեր  հանձնեցին «Ուսանողական աշուն-2013» մարզամշակութային փառատոնում մարզական խաղերում  մրցանակային տեղեր զբաղեցրած  ֆակուլտետներին, իսկ գիտակների թիմին պատվոգրեր հանձնեց թիմի ավագ Հարություն Արզումանյանը:

Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն ուսանողները, այլև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ: ՈւՀԱ-ականների ուշագրավ ելույթները լիաթոք ծիծաղ և ուրախ պահեր պարգևեցին թե' ուսանողներին, թե' դասախոսներին:

Թիմերից յուրաքանչյուրն  ինքնատիպ լուծումներով և ստեղծագործությամբ ներկայացրեց այսօրվա կյանքն ու իրականությունը՝ հումորի միջոցով մերժելով հասարակության արատավոր երևույթները: Ելույթների թեմատիկան բազմազան էր ու արդի:  ՀՊՏՀ ՈւՀԱ-ի ելույթների սիրված ու հետաքրքիր լինելու մասին փաստում էին լեփ-լեցուն դահլիճն ու ուսանողների մեծ ոգևորվածությունը.

Նշենք, որ ՈւՀԱ մրցույթը կշարունակվի վաղը, հանդես կգան մյուս 3 ֆակուլտետների թիմերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին