Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ 2013

Դիտումների քանակ՝ 779

ՀՀ ԿԳՆ կայքից տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ 2013-ի մասին: Հայտարարության մեջ ասվում է. Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում` 
•բնական գիտություններ
•տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ 
•ֆիզիկա 
•բժշկագիտություն 
•արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ, արվեստի տեսություն և արվեստի այլ ձևեր)
•գրականություն (գեղարվեստական)
•հումանիտար գիտություններ : 
 Հայտերն ընդունվում են 2012 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից և հիմնադրամի կայքի միջոցով  www.himnadram.org:

Հ.Գ. Լուսանկարը`  «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին