Լուսանկարչական մրցույթ՝ ՀՊՏՀ-ում. հանդիսավոր բացումը` այսօր

Դիտումների քանակ՝ 900

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, «Ուսանողական աշուն -2013»  մարզամշակութային փառատոնի շրջանակներում, մեր բուհում անց է կացվում լուսանկարչական մրցույթ, որի հանդիսավոր բացումը կկայանա այսօր՝ կառավարման ֆակուլտետի ճեմասրահում, ժամը 14.15-ին:

Լավագույն լուսանկարը կորոշի պրոֆեսիոնալ ժյուրին. նշենք, որ լինելու է նաև հաղթող լուսանկար «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում, որը կորոշվի ֆեյսբուքի միջոցով անցկացվող առցանց քվեարկությամբ. հաղթող կճանաչվի ամենաշատ հավանություններ՝ «լայքեր»  ստացած լուսանկարը: Լուսանկարներն արդեն իսկ երեկվանից ցուցադրվում են կառավարման ֆակուլտետի ճեմասրահում, դրանց կարող եք ծանոթանալ նաև մեր կայքում:

Քվեարկությանը մասնակցելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝  https://www.facebook.com/media/set/?set=a.537197609705923.1073741848.105291282896560&type=3:


                        


                   


                     

                   

            

                  

                     

                 


                


                   


             


               


              


              


           


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին