Տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը. հայտնի են հաղթողները (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1003

«Ուսանողական աշուն» փառատոնի շրջանակներում ՀՊՏՀ-ում այսօր տեղի ունեցավ  «Ի՞նչ,որտե՞ղ, ե՞րբ» միջֆակուլտետային առաջնությունը: Հարցերի գլխավոր խմբագիրը և խաղի վարողը  ՀՊՏՀ «Index PRO» գիտակների թիմի ավագ Հարություն Արզումանյանն էր: Վերջինս, խաղի սկզբում, ողջունելով թիմերին, տեղեկացրեց խաղի կանոնների մասին, ապա հնչեցրեց առաջին հումորային հարցը, որին հաջորդեցին մնացած հարցերը: Խաղն ընթացավ 3 փուլով, յուրաքանչյուր փուլում հնչեց 12  հարց:

Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. 1-ին տեղում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի թիմն է ՝ 24 միավորով, 2-րդ տեղում կառավարման ֆակուլտետն է՝16 միավորով, 3-րդ տեղը զբաղեցրել է ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը՝14 միավորով: Ի դեպ, ՏԿ և ՄՏՀ և ֆինանսական  ֆակուլտետները հավասար միավորներ ունեին, սակայն  3-րդ տեղը տրվեց առաջին ֆակուլտետին՝ լրացուցիչ հարցերի շնորհիվ:

ՀՊՏՀ րատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Հարություն Արզումանյանը նշեց, որ թիմերը խաղացին ավելի լավ, քան իրենք (մրցատյանի կազմը) պատկերացնում էին:

«Կային հարցեր, որոնք առաջադրելիս մտածում էինք, որ չեն կարողանա պատասխանել՝ բարդության առումով, սակայն ի զարմանս մեզ՝ հնչեցին նաև բարդ հարցերի պատասխաններ: Պետք է փաստեմ, որ բավականին ինտելեկտուալ են նաև մեր առաջին կուրսեցիները»,- ասաց Հարությունը:

Հարությունի փոխանցմամբ՝ այս մասշտաբով հաջորդ խաղը տեղի կունենա «Ուսանողական գարուն» փառատոնի շրջանակներում՝ ապրիլին:

Շնորհավորում ենք հաղթող թիմերին, մաղթում հաղթանակներ՝ առաջիկա մրցումներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին