ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը կազմակերպում է 2-րդ հանրապետական գիտաժողովը
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը կազմակերպում է 2-րդ հանրապետական գիտաժողովը՝ «Մարզերի զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Այն տեղի կունենա 2013թ. դեկտեմբերի 14-ին, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում (ք. Եղեգնաձոր, Վայքի 4): Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն գիտական հոդվածների չափանիշներին համապատասխան ժողովածուի տեսքով և կտրամադրվեն հոդվածների հեղինակներին: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրինությունից՝ շեշտելով, որ գիտաժողովին ներկայացված աշխատանքները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.
-հայերենը՝ Sylfaen, անգլերեն և ռուսերենը՝ Times New Roman տառատեսակով (տառաչափը՝ 12, տողային հեռավորությունը՝ 1.5, ձախից՝ 3 սմ, աջից՝ 1.5 սմ, վերևից՝ 2 սմ, ներքից՝ 2 սմ, հղումները՝ տեքստում, հոդվածի վերնագիրը՝ մեծատառերով, 12 տառաչափով):
-Տողի կենտրոնում շեղատառերով տպել հոդվածի վերնագիրը, որից 2 տողաչափ ներքև՝ հեղինակի ազգանունն ու անունը, գիտական աստիճանը և կոչումը, հաջորդ տողում՝ կազմակերպության անվանումը, իսկ 2 տողաչափ ներքև տեքստը` 1 սմ խորքից պարբերությամբ։
-Առանձնացնել հիմնաբառեր, վերջում` հայերեն, անգլերեն և ռուսերեն ամփոփում:
-Վերոնշյալ չափանիշներով տեքստը չպետք է գերազանցի 8 էջ ծավալը:
-Գիտական հոդվածը պետք է երաշխավորված լինի տպագրության համապատասխան գիտական ստորաբաժանման կողմից:
-Պարունակի սպառիչ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (ազգանուն, անուն, հայրանուն, գիտական աստիճան, կոչում, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար):
Տեղեկությունների համար գրել sos.khachikyan@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 094 440 430 հեռախոսահամարով (Սոս Խաչիկյան):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին