Ի գիտություն մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքով հաջորդ կուրս փոխադրված ուսանողների

Դիտումների քանակ՝ 980

Ուսումնակազմակերպական բաժնից տեղեկացնում են, որ մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքով հաջորդ կուրս փոխադրված ուսանողների նշված պարտքերի հանձնումը կազմակերպվելու է 2013թ. դեկտեմբեր ամսին: Պարտքերը վերահանձնել ցանկացողները պետք է   մինչև նոյեմբերի 29-ը (29-ը ներառյալ ) դիմում ներկայացնեն  համապատասխան ֆակուլտետի դեկանատ՝պարտք առարկան կամ առարկաները վերահանձնելու մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին