Այսօր մեկնարկում են ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի դասերը

Դիտումների քանակ՝ 773

ՀՊՏՀ-ում այսօր՝ նոյեմբերի 11-ին, մեկնարկում են հեռակա կրթաձևերի՝ բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի դասերը (ինչի մասին տեղեկացրել էինք ավելի վաղ՝ http://www.asue.am/am/էջեր-220//հեռակա-բակալավրիատի-և-մագիստրատուրայի-1-ին-և-2-րդ-կուրսի-դասերի-մեկնարկի-մասին-1199):

Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռտեկտոր Միհրդատ Հարությունյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության բաժնին փոխանցեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, ամեն ինչ պատրաստ է՝ հեռակա կրթաձևերի ուսանողներին դիմավորելու համար:

«Դասախոսների հետ ժամերը համաձայնեցված է, դասացուցակները պատրաստ են և փակցված ֆակուլտետներում: Այսօրվանից մեկնարկում են հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի դասընթացները, որոնք կտևեն 4 շաբաթ»,-նշեց պրոռեկտորը:

Առաջիկայում բուհի պաշտոնական կայքում կտեղադրենք հեռակա կրթաձևերի դասացուցակները:

Հիշեցնենք, որ հեռակայի դասերը կկազմակերպվեն 2-րդ հերթով, կսկսվեն ժամը 14.05 –ին:

Բոլորին մաղթում ենք հաճելի ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին