Այսօր միջանկյալ ստուգումների վերջին օրն է

Դիտումների քանակ՝ 1051

ՀՊՏՀ-ում այսօր՝ նոյեմբերի 8-ին,  միջանկյալ ստուգումների վերջին օրն է՝ սահմանված ժամանակացույցին համաձայն:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի հետ, ով տեղեկացրեց, որ բուհում միջանկյալ ստուգումներն անցել են ըստ նախատեսվածի. քննագրաֆիկներում փոփոխություններ չեն արվել, արտառոց դեպքեր չեն գրանցվել:

«Այս ուսումնական տարում ունեցանք  բավականին շատ բանավոր քննություններ, որոնց արդյունքները կամփոփենք առաջիկա շաբաթվա ռեկտորատի նիստի ընթացքում: Ընդհանուր առմամբ, միջանկյալ ստուգումների ընթացքը լավ է անցել, եկող շաբաթ ռեկտորատում կքննարկենք նաև այն հարցը, թե ստուգումներին չներկայացած ուսանողներին լրացուցիչ  երբ թույլատրել դրանք հանձնելու»,-  նշեց պրոռեկտորը:

Պրոռեկտորը հավելեց, որ միջանկյալ ստուգումների արդյունքների ամփոփումից հետո որոշակիորեն պարզ կլինի ուսանողների գիտելիքների մակարդակը, սակայն ընդհանուր պատկերը առավել հստակ կլինի ուսումնական տարվա ավարտին. Մ. Հարությունյանի խոսքով՝ սպասելիքները մեծ են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին