2014 թվականի միջազգային տնտեսական գիտաժողովների աշխարհագրությունն ու ժամանակացույցը
ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուշադրությունը հրավիրում է 2014 թվականին նախատեսվող միջազգային տնտեսական գիտաժողովների ժամանակացույցի վրա` հորդորելով իր գործընկերներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել, քանի որ բուհերի միջազգայնացումը ենթադրում է ակտիվ գիտական ու ստեղծագործական աշխատանք, մասնակցություն հայաստանյան և արտերկրի գիտական նստաշրջաններին:
Ստորև ներկայացնում ենք ժամանակացույցը, որը, գիտության բաժնի պետի հավաստմամբ, ժամանակ առ ժամանակ կթարմացվի: Մանրամասների համար կարող եք այցելել ՀՊՏՀ գիտության բաժնի ֆեյսբուքյան էջ կամ ՀՊՏՀ գիտության բաժին:
2014 թ. մարտի 28-30` Տոկիո, ճապոնիա
2014 թ. ապրիլի 25-26` Գրինբելթ, ԱՄՆ
2014 թ. փետրվարի 21-23` Սանյա, Չինաստան
2014 թ. հունիսի 5-7` Բանգկոկ, Թաիլանդ
2014 թ. մայիսի 27-30` Սան Խոսե, Կոստա Ռիկա
2014 թ. մարտի 16-18` Սան Անտոնիո, ԱՄՆ
2014 թ. փետրվարի 11-12` Սինգապուր
2014 թ. մարտի 11-12` Նյու Յորք, ԱՄՆ
2014 թ. հունվարի 5-7` Մայամի, ԱՄՆ
2014 թ. մարտի 26-28` Վենետիկ, Իտալիա
2014 թ. հունվարի 9-10` Նոր Օռլեան, ԱՄՆ
2014 թ. մարտի 17-19` Հիրոսիմա, Ճապոնիա
2014 թ. օգոստոսի 11-14` Դուբայ, ԱՄԷ
2014 թ. հունվարի 6-9` Հավայան կղզիներ, ԱՄՆ
2014 թ. ապրիլի 2-4` Նագոյա, Ճապոնիա
2014 թ. հուլիսի 6-9` Ֆլորենցիա, Իտալիա
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը նշանակվել է ICEHM-ի (Տնտեսագիտության, հումանիտար գիտությունների և մենեջմենթի միջազգային կենտրոնի) գլխավոր խմբագրական խորհրդի անդամ և կենտրոնի կողմից կազմակերպվող միջազգային գիտական նստաշրջանների համապատասխան բաժանմունքների համակարգող:
Խորեն Մխիթարյանը տեղեկացնում է, որ սպասում է ՀՊՏՀ դասախոսների գիտական հոդվածներին և ICEHM-ի կողմից կազմակերպվող գիտական նստաշրջաններին մասնակցության հայտերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին