ՀՊՏՀ ֆուտբոլի թիմը հաղթեց նաև Ագրարային համալսարանի թիմին

Դիտումների քանակ՝ 776

Այսօր տեղի ունեցավ հերթական ֆուտբոլային խաղը` ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի աշնանային փուլի շրջանակներում:

Մեր համալսարանի թիմը հանդիպեց Հայաստանի ազգային  ագրարային համալսարանի թիմին` տանելով գրեթե բացարձակ հաղթանակ`7-1 հաշվով:

ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականի  մարզիչ  Էլեոնորա Գրիգորյանը  մեզ հայտնեց, որ  մեր թիմում այսօր հիմնականում խաղացել են փոխարինողները, որպեսզի եզրափակիչ փուլում հիմնական խաղացողները հանդես գան թարմ ուժերով:

«Մեր հաղթանակը սպասված էր, քանի որ բոլոր խաղացողները ուժեղ են, գտնվում են գերազանց մարզավիճակում, բացի դրանից, այսօրվա պայքարն այդքան էլ լարված չէր» ,- ասաց տիկին Գրիգորյանը:

Շնորհավորում ենք մեր տղաներին, մաղթում` հաղթանակ հետագա խաղերում: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին