ՀՊՏՀ դասախոսն արժանացել է «Լավագույն գիտական աշխատանք 2013թ.» մրցանակի
Այսօր ՀՀ գրողների միությունում տեղի ունեցավ «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխությունը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ), Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) և Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ), ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ 2013 թ. հայտարարել էին «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) համար: Մրցույթը նվիրված էր ՀՀ ԳԱԱ 70 – ամյակին:
ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դասախոս, տ.գ.թ. դոցենտ Վիլեն Խաչատրյանը «Տնտեսագիտություն» անվանակարգում արժանացել է 2-րդ կարգի մրցանակի:
Գիտնականը ներկայացրել է «Ֆինանսատնտեսական ճգնաժամն ու հետճգնաժամային զարգացման միտումներն աշխարհում և Հայաստանում» խորագրով գիտական աշխատանք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Վիլեն Խաչատրյանը նշեց, որ իր գիտական աշխատանքը նվիրված է 2009թ. սկիզբ առած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, որը դիտարկվել է 2 ուղղությամբ`ի՞նչ ազդեցություն է ունեցել ճգնաժամը աշխարհի ու նաև՝ Հայաստանի տնտեսության վրա:
«Հետազոտվող թեմայի շրջանակներում մրցույթի համար ներկայացրել եմ 1 մենագրություն`համահեղինակությամբ և 3 գիտական հոդված: Մենագրությունը նվիրված է ՀՀ տնտեսությունում ֆինանսատնտեսական ճգնաժամի կարճաժամկետ սոցիալական ազդեցության գնահատմանը, իսկ հոդվածները հիմնականում առնչվում են համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող ճգնաժամային և հետճգնաժամային զարգացումներին`ընգրկելով տնտեսական աճի դանդաղեցման, պետական պարտքերի ավելացման արտաժութային և բանկային ճգնաժամերին առնչվող հիմնախնդիրներին»,- նշեց երիտասարդ գիտնականը:
Շնորհավորում ենք Վիլեն Խաչատրյանին, մաղթում գիտական նոր նվաճումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին