ՀՊՏՀ ուսանողների գիտական հոդվածները լույս են տեսել միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածուում

Դիտումների քանակ՝ 988

Հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 65-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածուում, որը լույս է տեսել վերջերս,   «Տնտեսագիտություն» բաժնի ներքո տպագրվել են  ՀՊՏՀ ուսանողների գիտական հոդվածները:

Ժողովածուում, որը բաղկացած է 244 գիտական հոդվածներից, մեր ուսանողները հանդես են եկել իրենց աշխատանքներով`  բարձր պահելով ՀՊՏՀ-ի անունը: Մեր ուսանողներն անդրադարձել են մի շարք արդիական և կարևոր թեմաների, ինչպես, օրինակ`«Համաշխարհային շուկայում ՀՀ տնտեսության մրցակցային դիրքերի տեղաշարժերը մակրոտնտեսական զարգացումների ներքո»(հեղ.`Էդուարդ Հակոբյան ՏԿ և ՄՏՀ, մագիստրանտ), «Արտահանման և ներմուծման օպտիմալ հարաբերակցության ձևավորման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում» (հեղ.`Ելենա Թադևոսյան, ՏԿ և ՄՏՀ, 4-րդ կուրս), «ՀՀ ազգային անվտանգությունը պետական պարտքի տեսանկյունից» (հեղ.`Հեղինե Օհանյան,ՏԿ և ՄՏՀ, 4-րդ կուրս), «Տնտեսական անվտանգության ապահովման հիմնախնդիրները ՀՀ-ում» (հեղ.`Հայկ Բեջանյան, մակրոէկոնոմիկայի ամբիոն, մագիստրանտ) և այլն:

Ուսանողների համար այս հոդվածները մեծ ձեռքբերում են` գիտական  ոլորտում կայանալու ճանապարհին:

Շնորհավորում ենք հոդվածների հեղինակներին  և մաղթում` արգասաբեր աշխատանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին