Ռեկտորատի արտահերթ նիստ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 968

Տնտեսագիտական համալսարանում այսօր հրավիրվեց ռեկտորատի արտահերթ նիստ, որտեղ ներկայացվեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գրությունը: ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը նշեց, որ նախարարից ստացված գրությամբ թույլատրվում է անբավարար առաջադիմության պատճառով մեկ կամ մի քանի ակադեմիական պարտք ունեցող, զինվորական ծառայությունից առանց տարկետման իրավունքի բուհից հեռացման ենթակա ՀՀ և օտարերկրացի ուսանողներին ևս մեկ անգամ հանձնել մեկ ակադեմիական պարտք: Պրոռեկտորը հանձնարարեց ստուգել այդ պայմաններին համապատասխան ուսանողների տվյալները և անհատական ուղեգրերով կազմակերպել քննությունը:

Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը հայտարարեց, որ քննությունները կկազմակերպվեն երկուշաբթի, ժամը 14.30-ին, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքի 3-րդ հարկում:

Սիրելի ուսանողներ, լրացուցիչ հարցերի և պարզաբանումների դեպքում կարող եք դիմել դեկանատներ և ուսումնակազմակերպական բաժին:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին