Լույս է տեսել «Էկոնոմ plus» ամսագրի նոր համարը

Դիտումների քանակ՝ 1047

Հարգելի  ուսանողներ, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ թողարկվող «Էկոնոմ plus»  ամսագրի նոր համարն արդեն լույս է տեսել: Այստեղ ամփոփված է «Բազե -2013 ում» ՀՊՏՀ –ի տարած հաղթանակը, ինչպես նաև  ՀՊՏՀ-ականների  այս տարվա ամառային հանգիստը Դիլիջանի «Տնտեսագետ»  մարզաառողջարանում:

Ամսագրի նոր համարում տեղ են գտել նաև մեր ուսանողների պատրաստած` ընթերցանության համար հետաքրքիր ու օգտակար նյութեր, ինչպես օրինակ «Նապոլեոնի հաջողության գաղտնիքը», «Անմահ հերոսներ. Շահեն Մեղրյան» և այլ հոդվածներ:

Ուսանողական-երիտասարդական «Էկոնոմ plus» ամսագիրն աչքի է ընկնում նաև յուրահատուկ թեմատիկ դիզայնով և երիտասարդական աշխույժ կյանք արտացոլող նկարներով:

Մաղթում ենք հաճելի ընթերցանություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին