ՀՊՏՀ բազկամարտիկը` բրոնզե մեդալակիր

Դիտումների քանակ՝ 943

Հայաստանի Հանրապետության Անկախության 22-ամյակի առիթով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը սեպտեմբերի   20-ին   կազմակերպել և անց է կացրել ՀՀ բուհերի բազկամարտի բաց առաջնություն: 75 կգ քաշային կարգում երրորդ մրցանակակիր է դարձել ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի բանկային գործ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Յուրիկ  Մարտիրոսյանը: ՀՊՏՀ ուսանողն այդ հաջողությունը գրանցել է իր քաշային կարգում մրցող 45 մարզիկների շարքում:

Մեզ հետ զրույցում Յուրան նշեց, որ պատրաստվում է հետագա մրցումներում զբաղեցնել առաջին պատվավոր հորիզոնականը:

Շնորհավորում ենք ՀՊՏՀ մարզիկին և մաղթում նոր մարզական ձեռքբերումներ ու հաջողություն ուսման մեջ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին