Բաց դաս` «Կոնֆլիկտների կառավարում» թեմայով
Այսօր ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետում կայացավ նոր ուսումնական տարվա առաջին բաց դասը` «Կոնֆլիկտների կառավարում» թեմայով: Բանախոսներն էին կառավարման ֆակուլտետի պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Անի Կարապետյանը և Յանա Հովհաննիսյանը:
Առաջին կուրսեցիներին ծանոթացնելով կառավարման ֆակուլտետում ավանդույթի ուժ ստացած բաց դասերի ձևաչափին` Անին կոչ արեց իր կրտսեր դասընկերներին` ակտիվ մասնակցություն ունենալ, նախաձեռնություն հանդես բերել և առաջադրել նորանոր թեմաներ:
Բանախոսները կոնֆլիկտների կառավարման հիմնախնդիրը լսարանին ներկայացրեցին բազմազան օրինակներով, լուսապատկերային լուսանկարներով` միաժամանակ ունկնդիրների հետ ծավալելով երկխոսություն. հարցուպատասխան, մտքերի փոխանակություն, կատարելով թեստ-վերլուծություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին