Բանավեճ՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ծրագրի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1297

ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Հոգևոր-բարոյական անվտանգություն» ծրագրի շրջանակներում կազմակերպում է բանավեճ «Հայի հոգևոր-բարոյական կերպարը կամ ինքնությունը» խորագրով: Բանախոսը փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանն է: 

Ամբիոնը բոլոր ցանկացողներին սիրով սեպտեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, հրավիրում է թիվ 3 մասնաշենքի 22 լսարան:



ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին