Այսօր ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի հայտագրման վերջին օրն է, իսկ մագիստրատուրայում ընդունելությունը դեռ շարունակվում է
Ըստ ժամանակացույցի`սեպտեմբերի 20-ին, հեռակա բակալավրիատի հայտագրման վերջին օրն է. ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն այսօր ևս փաստաթղթեր կընդունի մինչև ժամը 18.00-ն:
Ինչպես նշեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վահան Բաղդասարյանը, սեպտեմբերի 19-ի տվյալներով հեռակա բակալավրիատում կա 399 դիմում-հայտ` 520 տեղի համար: Առավել մեծ պահանջարկ ունեն ֆինանսներ /43 դիմում-հայտ/, հաշվապահական հաշվառում /33/, բանկային գործ /32/, կառավարում /29/, բիզնեսի կազմակերպում /25/, ապահովագրական գործ /24/, աուդիտ /24/ մասնագիտությունները:
Հեռակա մագիստրատուրայի փաստաթղթերի ընդունումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 25-ը:
Հիշեցնենք, որ ինչպես նշված է համապատասխան կարգում (3-րդ կետ), հեռակա մագիստրատուրայի ընդունելությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՊՏՀ դիպլոմավորված մասնագետի և բակալավրի, այլև պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերի տնտեսագիտական, ճարտարագիտական, ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունների, ինչպես նաև իրավագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության գծով մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կամ բակալավրի դիպլոմ ունեցող շրջանավարտները և այլ մասնագիտությունների այն շրջանավարտները, ովքեր աշխատում են տնտեսագիտական մասնագիտությամբ:
Վահան Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հեռակա մագիստրատուրայում երեկվա տվյալներով կա 409 դիմում-հայտ` 265 տեղի համար:
Ընդունող հանձնաժողովի փոխանցմամբ` դիմում- հայտերի շարժն ամեն օր` առավոտյան 8.30-ին թարմացվում և ներկայացվում է մուտքին կից տեղեկատվական ցուցատախտակին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին