5-20 հազար դրամ ամսական կրթաթոշակ՝ ՀՊՏՀ առաջին կուրս ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմությամբ ուսանողներին
Սիրելի ուսանողներ, նոր ուսումնական տարում ՀՊՏՀ-ում սկսել են իրագործվել սոցիալական ծրագրեր, ինչի մասին վերջին շրջանում համալսարանի ղեկավարության կողմից պարբերաբար հայտարարվել է: ՀՊՏՀ ռեկտորատի նիստում քննարկվել և որոշվել է 2013 - 2014 ուստարվա առկա ուսուցման առաջին կուրս ընդունված վճարովի համակարգի բարձր առաջադիմությամբ սովորող սոցիալապես անապահով ուսանողների համար սահմանել կրթաթոշակ ըստ հետևյալ սանդղակի.
B (-) - 5000դրամ
B - 8000դրամ
B (+) - 11.000դրամ
A (-) - 14.000դրամ
A - 17.000դրամ
A (+) - 20.000դրամ
Նշենք, որ թեև այս կրթաթոշակներն ուսանողներին տրվելու են երկրորդ կիսամյակից սկսած՝ հաշվի առնելով առաջին կիսամյակի առաջադիմության արդյունքները, սակայն տրվելու են ամբողջ տարվա համար՝ սեպտեմբերից սկսած ամիսները ներառյալ:
Հիշեցնենք, որ այս ուսումնական տարվանից բուհի ղեկավարության կողմից մշակվել և գործողության մեջ է դրվել ՀՊՏՀ-ում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման նոր կանոնակարգ, որը, ի թիվս մի շարք կետերի, հնարավորություն է ընձեռում համալսարանին բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ուսանողներին խրախուսել այլ ձևերով՝ հանրակացարանային, ճաշարանային մատչելի պայմանների ապահովմամբ, կրթաթոշակների հատկացմամբ: Նշենք նաև, որ այս ամենն արվում է համալսարանի կողմից՝ միաժամանակ պահպանելով նախկինում գործող զեղչերի համակարգը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը բոլոր ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին մաղթում է արդյունավետ ու բարձր առաջադիմությամբ ուսումնառություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին