Անկախության տոնին ընդառաջ` ՀՊՏՀ ուսանողները կազմակերպեցին ֆլեշ մոբ (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1275

Փուչիկներ, ժպիտներ, ուրախ և աշխույժ տրամադրություններ. այսօր՝ անկախության 22-րդ ամյակի  նախօրեին, ՀՊՏՀ  բակում ուսանողները կազմակերպեցին ֆլեշ մոբ, որը սկսվեց  Հայաստանի օրհներգով:

Ուսանողներից շատերը նշեցին, որ անկախության տոնին նվիրված ֆլեշ մոբը նպատակ ունի ուսանողական առօրյան հետաքրքիր դարձնելու և փաստելու, որ անկախության արժեքը խորապես գիտակցում են նաև ուսանողները:

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Պողոսյանը  ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի «ի՞նչ է անկախությունը»  հարցին պատասխանեց. «Երբ քայլում ես փողոցով, շնչում մաքուր օդն ու զգում, որ քո անկախ հայրենիքում ես ապրում, որ կապույտ երկնքին նայելիս անգամ երջանիկ ես զգում ու թռչել ես ուզում…» :

Ուսանողները կազմել էին անկախության տարեդարձը  խորհրդանշող  22 թվի պատկերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին