Վաղը նախատեսված կինոդիտումը կանցկացվի այլ վայրում
Սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Անկախության տոնի նախօրեին՝ սեպտեմբերի 20-ին, նախատեսված կինոդիտումը կանցկացվի այլ վայրում: Այս մասին մեզ հայտնեցին ուսխորհրդից՝ խնդրելով ճշտում մտցնել ավելի վաղ իրենց հրապարակած տեղեկատվության մեջ:
Ցուցադրվելու է Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» հայրենասիրական ֆիլմը: Սա առաջին հայկական ֆիլմն է, որտեղ ցեղասպանության թեման դիտարկվում է փախստականների մի քանի սերունդների տեսանկյունից և որտեղ խաղացել է թուրք դերասանուհի: Ութսունամյա Կարապետը, որի մայրը հրաշքով փրկվել է եղեռնից, ձգտում է ամեն կերպ իր` ամերիկացման եզրին կանգնած սերնդի մեջ արթնացնել ու ամրացնել կորուսյալ հայրենիքի հետ կապը:
Սյուժեի զարգացմանը կարող եք հետևել ուրբաթ օրը` ամֆիթատրոնում, որտեղ ժամը 14.00-ից կցուցադրվի ֆիլմը:
Տեղեկացնենք , որ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն այս ֆիլմի ցուցադրությամբ վերսկսում է կինոդիտումները:
Տեղեկությունը`ՀՊՏՀ ուսանողական խորհրդից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին