«Տնտեսագետ» ուսանողի տունը սպասում է իր բնակիչներին. ՀՊՏՀ սոցիալական ծրագրերը սկսել են իրականացվել

Դիտումների քանակ՝ 1721

ՀՊՏՀ ռեկտորատի նիստում որոշվել է համալսարանի ուսանողական հանրակացարանն անվանել «Տնտեսագետ» ուսանողի տուն, ինչպես նաև հաստատվել են այնտեղ բնակվելու վարձավճարները:

Այսպիսով, ՀՊՏՀ վերանորոգված և ամբողջությամբ նորովի կահավորված «Տնտեսագետ» ուսանողի տանը բնակվելու համար սոցիալապես անապահով ուսանողների մեկ ամսվա վարձը 5000 դրամ է: Մյուս բոլոր ցանկացողները ևս կարող են օգտվել ուսանողի տան պայմաններից. մասնավորապես 1 անձի համար ամսական վարձավճարը  երկտեղանոց սենյակում տեղավորվելու համար կարժենա 15. հազար դրամ, 3 հոգու համար նախատեսված սենյակում կեցությունը կարժենա 10. 000 դրամ, իսկ 4 հոգու համար նախատեսված սենյակի դեպքում՝ 7500 դրամ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ «Տնտեսագետ» ուսանողի տունն արդեն սիրով ընդունել է իր առաջին բնակիչներին և սպասում է նորերին:

Սիրելի ուսանողներ, ընդգծում ենք, որ համալսարանի ղեկավարության կողմից ձեզ նման մատչելի և հարմարավետ պայմաններով կեցության առաջարկը բխում է ուսանողների համար այս տարվանից իրականացվող հատուկ սոցիալական ծրագրից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին