Շուտով կամփոփվեն նախորդ կիսամյակի արդյունքները

Դիտումների քանակ՝ 1144

Այսօր համալսարանում ավարտվեց քննաշրջանը, որի պարտքերի մարման երկրորդ փուլն սկսվել էր սեպտեմբերի 6-ին:

Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, այն ընթացավ բոլոր կրթաձևերի և կուրսերի համար միասնական ժամանակացույցով` ընդգրկելով մեկ շաբաթ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը նշեց, որ քննաշրջանի ավարտից հետո արդեն պարզ կլինի նախորդ կիսամյակի առաջադիմության ամբողջական պատկերը, կկազմակերպվի փոխատեղման գործընթացը, իսկ արդյունքները քննարկման կներկայացվեն ՀՊՏՀ մանդատային հանձնաժողովին:

Պրոռեկտորը տեղեկացրեց նաև, որ վերջին վերահանձնմանը քննություններին հարգելի պատճառով չներկայացած ուսանողներին ռեկտորատը կթույլատրի ակադեմիական պարտքերը մարել մինչև առաջիկա շաբաթվա ավարտը` անհատական ժամանակացույցով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին