Սեպտեմբերի 16-ը ոչ աշխատանքային օր է

Դիտումների քանակ՝ 1430

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին»  ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ`Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է կատարել մի քանի աշխատանքային օրերի տեղափոխություններ: Այդ թվում` սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթիի փոխարեն կաշխատենք սեպտեմբերի 28 –ին /շաբաթ/:

Սեպտեմբերի 15-ին Խաչվերաց (Սըրբխեչ) կամ Ուլնոց տոնն է, որը  քրիստոնեական տոնացույցում նշվում է ամեն տարվա սեպտեմբերի 14-ին նախորդող կամ հաջորդող կիրակի օրը, հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Տոնին հաջորդող մեռելոցն էլ /երկուշաբթի/ հայոց մեջ հանգուցյալների հիշատակի հարգման, նրանց հետ հաղորդակցվելու օրն է:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին