ՀՊՏՀ բրենդավորմանն ուղղված հերթական քայլը. արտաքին ցուցապաստառ՝ համալսարանի տանիքին (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1492

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում շարունակվում են «Մենք փոխվում ենք» խորագրի ներքո սկիզբ առած  ծրագրերն ու բազմաբնույթ նախագծերը՝ սկսած համալսարանի նոր իմիջի ստեղծմանն ուղղված քայլերից մինչև կրթության որակի բարձրացում:

Այսօր առավոտյան ՀՊՏՀ ղեկավարության կողմից ՀՊՏՀ աշխատակիցներին և ուսանողներին մատուցվեց հերթական հաճելի անակնկալը. տնտեսության  կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետն ընդգրկող բարձրահարկ մասնաշենքի տանիքին տեղադրվել է արտաքին ցուցապաստառ՝ հայերեն և անգլերեն «ՀՊՏՀ» վերտառությամբ: Սա ուղղակի ցուցանակ չէ. այն  յուրահատուկ լուսային լուծումներով մեր բուհը տեսանելի կդարձնի հատկապես գիշերային Երևանում՝ համալսարանին հաղորդելով յուրահատուկ տեսք և փայլ:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի համոզմամբ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը պետք է ոչ միայն բարձրորակ կրթություն ապահովի, այլև ստեղծի հարմարավետ և ուսումնառության համար գրավիչ պայմաններ: «Մեր բոլոր նախաձեռնությունները հիմքում ունեն հենց այդ երկու մոտեցումները՝ կրթության որակի բարելավում և զուգահեռ համալսարանի միջավայրի բարելավում, տեխնիկապես զինում, միջազգայնացում, հետազոտական ուղղության զարգացում, համալսարանի նոր կերպարի ստեղծում և մի շարք այլ բաղադրիչներով համալսարանի զարգացման նոր նշաձողի սահմանում: Մրցակցության ներկա պայմաններում այս բոլոր քայլերն էլ անհրաժեշտ են»,- ընդգծեց ռեկտորը:

Համալսարանի կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետ Կարեն Բաբաջանյանի խոսքով՝ սա մեր բուհի բրենդավորման հերթական քայլերից է, որն ավելի ճանաչելի է դարձնելու բուհը:  Սա պետք է դիտարկել համալսարանի նոր կերպարի ստեղծմանն ուղղված քայլերի համատեքստում:

Ինչպես հայտնի է, Տնտեսագիտական համալսարանն ունի իր բրենդ բուքը՝ համալսարանին հատուկ բրենդային գույները, տարբերանշանները, կարգախոսները, դրոշները, ձևաթղթերը, ցուցանակներն ու տարատեսակ վահանակները, գրիչները, կրծքանշանները, ծրարները:

Լուսանկարները՝ հետևյալ հղումով՝  https://www.facebook.com/media/set/?set=a.569326313124180.1073741837.243586022364879&type=1:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին