ՀՊՏՀ-ում սկսվեցին ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացները
09.09.2013
Դիտումների քանակ՝ 904
Սեպտեմբերի 9-20-ը ՀՊՏՀ-ում տեղի կունենան «Տեղեկատվական տեխնոլոգիաները կառավարման համակարգում» խորագրով վերապատրաստման դասընթացներ: Շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի պետ Քրիստինե Գալստյանը տեղեկացրեց, որ սա վերապատրաստվողների 1-ին խումբն է, որտեղ ընգրկված են տարբեր գերատեսչություններից`բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնողները: Խումբը կազմված է 25 մասնակցից: Առաջին դասը վարում էր տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Յոլչյանը: Դասընթացները մասնակիցներին հնարավորություն կտան զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու ու կառավարչական հմտությունները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին