Շտապեք դիմումներ գրել՝ հանրակացարանում սենյակ զբաղեցնելու համար

06.09.2013
Դիտումների քանակ՝ 1877

Սիրելի մարզաբնակ ուսանողներ, շտապեք դիմել ձեր ֆակուլտետների դեկանատներ` համալսարանի հանրակացարանում սենյակ զբաղեցնելու համար: 
Հանրակացարանը գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Ստեփանյան 1 հասցեում (թաղապետարանին հարակից), վերանորոգված, կահավորված է և ուսանողներին տրվելու է չափազանց մատչելի գնով՝ գրեթե անվճար:
Կարող են դիմել բոլոր կուրսերի մարզաբնակ ուսանողները, ինչպես նաև ոչ մարզաբնակները, որոնց դիմումները նույնպես կքննարկվեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին