Դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է
06.09.2013
Դիտումների քանակ՝ 947
ՀՊՏՀ առաջին կուրսերի բոլոր այն ուսանողները, ովքեր իրենց համարում են սոցիալապես անապահով, կարող են անկաշկանդ դիմել դեկանատներ և ներկայացնել դիմումներ, որպեսզի հետագայում օգտվեն բուհի կողմից ներդրված սոցիալական փաթեթից՝ զեղչեր, կրթաթոշակներ և այլն: Ի դեպ, որևէ փաստաթուղթ ներկայացնելու հարկ չկա, բավական է դիմում գրել:
Որպեսզի հետագայում խնդիրներ չծագեն, շեշտում ենք, որ դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:
Հիշեցնում ենք` այս շաբաթ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ուսանողների հետ հանդիպումների շարք է սկսել և ներկայացնում է բուհի կողմից հատուկ առաջին կուրսեցիների համար իրականացվող սոցիալական ծրագրերը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին