Այսուհետ ՀՊՏՀ գրադարանի համալրումները՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքի նորաբաց խորագրի ներքո

Դիտումների քանակ՝ 779

Հարգելի այցելուներ, ընթերցողներ ՀՊՏՀ պաշտոնական կայքում` «Կյանքը ՀՊՏՀ-ում» բաժնի ներքո այսօրվանից գործարկում ենք նոր խորագիր, որտեղ պատրաստվում ենք ցանկերով ներկայացնել մեր համալսարանի գրադարան նոր ստացված գրքերը: Հուսով ենք, որ «Նոր ստացումներ» անունով նորաբաց խորագիրը ձեզ հնարավորություն կտա ծանոթանալ ՀՊՏՀ գրադարանի թարմացումներին, անվանական ծանոթանալ գրքային նոր ֆոնդին:

ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը մեզ է տրամադրել գրադարանի 2013թ. հուլիս-օգոստոս ամիսների համալրումների ցանկը: Նոր գրքերի հիմնական ցանկը ներառում է նաև 2013 թվականի հրատարակություններ: Մասնագիտական գրքերի`անգլալեզու և հայերեն շարքը լրացվել է մի քանի նոր գրքերով: Մասնավորապես գրադարանն իր  ուսանող-ընթերցողին  է  ներկայացնում`  «Ընդհանուր տնտեսագիտություն: Նվազագույն գիտելիքներ հարստության և բարեկեցության մասին» (Վերանայված և լրամշակված-Ե., Տիգրան Մեծ, 2013, 272 էջ) գիրքը, «International Labour Review» մասնագիտական ամսագիրը  (2013թ. հունիս), Oxford English Dictionary (2009, Second edition,CD ), «East Armenian»  սկավառակները և այլն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին