Մեկնարկում է ՊրոԿրեդիտ Բանկի «Երիտասարդ բանկիրների ծրագիր» 10-ի մասնակիցների ընտրությունը
ՊրոԿրեդիտ Բանկը հայտարարում է «Երիտասարդ բանկիրների ծրագիր» 10-ի մասնակիցների ընտրության մեկնարկը: Վեց ամիս տևողությամբ տեսական և գործնական վերապատրաստման ծրագրի նպատակն է ուսուցանել ՊրոԿրեդիտ Բանկի պոտենցիալ աշխատակիցներին: Այս ծրագիրը ՊրոԿրեդիտ Բանկում աշխատանքի ընդունվելու հիմնական եղանակն է: Երիտասարդ բանկիրների ծրագրի շրջանակներում մասնակիցները ստանում են ֆինանսական և բանկային ոլորտների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է տալիս մասնակիցներին և ՊրոԿրեդիտ բանկին գնահատելու`արդյոք թեկնածուի ունակությունները և անձնային հատկանիշները համապատասխանում են ՊրոԿրեդիտի աշխատանքային ոճին: Ծրագրի սկիզբը 2013թ.նոյեմբերին է, տևողությունը` 6 ամիս:
Ծրագիրն առաջարկում է` տեսական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,գործնական ուսուցում և բանկային փորձ, հաճախորդների և գործընկերների հետ հաղորդակցման հմտությունների զարգացման հնարավորություն,խմբային և անհատական նախագծերում մասնակցության հնարավորություն, ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում հեռանկարային աշխատանքի հնարավորություն Բանկում,մասնագիտական կայուն աճի հնարավորություն, ՊրոԿրեդիտ Բանկի կորպորատիվ մշակույթին ու արժեքներին ծանոթանալու հնարավորություն, ամսական կրթաթոշակ Բանկի կողմից: Դիմել կարող են երիտասարդ անձինք`բարձրագույն կրթությամբ, աշխատանքային փորձով (կդիտարկվի որպես առավելություն), հայերենի և անգլերենի լավ իմացությամբ, համակարգչային լավ հմտություններով, մոտիվացված, եռանդով լի, պրոակտիվ, սովորելու և զարգանալու ցանկությամբ, աշխարհագրորեն ճկուն, թիմում աշխատելու ունակությամբ և հաղորդակցման լավ հմտություններով, պատասխանատվության բարձր զգացումով:
Անգլերեն լեզվով դիմում հայտը և մոտիվացիոն նամակը պետք է արտացոլեն Ձեր համապատասխանությունը և հետաքրքրվածությունը: Ծրագրին մասնակցելու Ձեր նկատառումները պետք է համահունչ լինեն ՊրոԿրեդիտ խմբի առաքելությանը և սկզբունքներին, որոնց կարող եք ծանոթանալ www.procredit-holding.com, www.procreditbank.am կայքէջերում:
Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն միայն անգլերեն լեզվով լրացված առցանց դիմում-հայտերը և մոտիվացիոն նամակները, իսկ նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու մրցույթի հետագա փուլերին:
Ուշադրություն. դիմում հայտը ուղարկելուց հետո Ձեր էլ. փոստին կուղարկվի պատասխան նամակ`հաստատելով դիմում-հայտի ստացումը: Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ տրամադրելու համար ՊրոԿրեդիտ Բանկը պարբերաբար կազմակերպում է Բաց դռների օրեր,գրանցվելու համար զանգահարեք`010 54 60 92 : Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.procreditbank.am կայքէջ, ինչպես նաև դիտեք Երիտասարդ բանկիրների ծրագրի մասին ֆիլմը` www.youtube.com/watch?v=RT7A0FBh-xs :
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2013թ. սեպտեմբերը:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: