ՀՊՏՀ-ում այս օրերին ուսումնական տարվա սկզբին հատուկ եռուզեռ է

Դիտումների քանակ՝ 983

Սեպտեմբերի 2-ին կմեկնարկի նոր ուսումնական տարին: Այս օրերին բուհում ուսումնական տարվա սկզբին հատուկ եռուզեռ է, և աշխատանքները մտնում են բնականոն հուն:  Ֆակուլտետների դեկանատներում կատարվում են վերջին նախապատրաստական աշխատանքները. Ճշգրտվում են դասացուցակները,  հաշվառվում է լսարանային ֆոնդը և կատարվում  բաշխում ըստ դասացուցակների, լրացվում են մատյանները: Բարենորոգված, հարմարավետ ու լուսավոր լսարաններում կատարվում են մաքրման  վերջին աշխատանքները:

Այսօր բուհում անցկացվում են առկա վճարովի մագիստրատուրայի շեմային քննություններ: Մագիստրատուրա դիմած դիմորդների  գիտելիքներն այս պահին  ստուգում են համապատասխան մասնագիտական ամբիոնների կողմից ձևավորված քննական հանձնաժողովները: Բանավոր քննակարգով անցկացվող շեմային քննությունները կշարունակվեն նաև վաղը` օգոստոսի 29-ին:  Այսօր` օգոստոսի 28-ին,  ամենամյա արձակուրդից վերադարձել են նաև պրոֆեսորադասախոսական կազմի անդամները՝ պատրաստ նոր ուսումնական տարին սկսելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին