ՀՊՏՀ երիտասարդությունը նախապատրաստվում է ակտիվ հանգստի

Դիտումների քանակ՝ 998

Այսօր ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի հետ` պարզելու, թե ինչպես է պատրաստվում հանգստանալ մեր բուհի ուսանողությունը: Վերջինիս տեղեկացմամբ` շուտով` օգոստոսի 12-18-ը, Ծաղկաձորում տեղի կունենա «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքը, որտեղ ՀՊՏՀ-ն ներկայանում է նարնջագույն ճակատում: Մեր բուհը «Բազե»-ի պատմության մեջ հարուստ փորձ ունի. 2003, 2005, 2006, 2010 և 2012 թվականներին ՀՊՏՀ թիմը հաղթող է ճանաչվել: Այս տարի ևս մեր ուսանողները այնտեղ կմեկնեն հաղթողի տրամադրությամբ: Հիշեցնենք, որ «Բազե-2013» -ում ՀՊՏՀ թիմը կղեկավարի մագիստրանտ, «Նարխոզ» թատերական և գրական ստուդիայի նախագահ Հարություն Արզումանյանը: 
Ս.Խաչատրյանի հավաստմամբ` այս հավաքում ևս ՀՊՏՀ-ականները կանեն ամեն ինչ` բուհի պատիվը բարձր պահելու համար: 
Մեր համալսարանի ակտիվ ուսանողները, ներհամալսարանական և միջբուհական միջոցառումներում հաղթող ճանաչվածներն ու ուսխորհրդի անդամները օգոստոսի 13-25-ը կհանգստանան նաև Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում: 
Ուսխորհրդի նախագահի տեղեկացմամբ`կազմակերպվելու է հաճելի հանգիստ. լինելու են սեմինար-քննարկումներ, ժամանցային հավաքույթներ, ինտելեկտուալ խաղեր և այլն: Հրավիրվելու են նաև հյուրեր: 
Այսպիսով` ամեն ինչ արվելու է` հետաքրքիր ու անմոռանալի ժամանց ապահովելու համար: 
Բոլորին մաղթում ենք հաճելի հանգիստ: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին