Հեռակա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի դիպլոմների մասին

Դիտումների քանակ՝ 1318

Հարգելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ հեռակա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի դիպլոմները պատրաստման գործընթացում են. այս մասին տեղեկացրեց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: 
Արձագանքելով ձեր հարցերին` տեղեկացնում ենք, որ դիպլոմների հանձնման օրվա մասին կհայտնենք լրացուցիչ: 


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին