Նոր տեղեկատու պաստառը հիշեցնում է` ՀՊՏՀ նորակառույց բակում գործում է Wi –Fi կապ

Դիտումների քանակ՝ 1179

Այսօր ՀՊՏՀ նորակառույց բակում տեղադրվել է տեղեկատու պաստառ (բաներ), որը մեկ անգամ ևս  ազդարարում է, որ բակի ամբողջ տարածքում գործում է որակյալ Wi -Fi կապ: Նոր պաստառը ձևավորված է համալսարանի  տարբերանշանով և բրենդային գույներով և ավելի գունեղ ու գրավիչ է դարձնում ներհամալսարանական միջավայրը:

Հիշեցնենք, որ Wi-Fi  կապը գործում է արդեն մեկ ամիս  շարունակ, և ՀՊՏՀ-ականները հնարավորություն ունեն օգտվելու` հավաքելով asue2013 գաղտնաբառը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին