Մեկնարկել է օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունելության գործընթացը

Դիտումների քանակ՝ 900

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել՝ «Հայաստանի Հանրապետության  միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում  2013-2014 ուսումնական տարվա օտարերկրացիների  և սփյուռքահայերի ընդունելության ժամկետների հաստատման, փաստաթղթերի ընդունման, հաշվառման և փորձաքննություն անցկացնելու մասին»: Հրամանով սահմանվել են համապատասխան ժամկետներ՝ նախապատրաստական, առաջին կուրս, հետբուհական ծրագրով, հեռական ուսուցմամբ և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին