Հիշեցում. Հուլիսի 9-ին հրավիրում ենք շրջանավարտների համար կազմակերպվող անմոռանալի արարողությանը

Դիտումների քանակ՝ 756

Սիրելի շրջանավարտներ, ՀՊՏՀ-ականներ, սիրով հշեցնում ենք, որ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը և տոնական համերգը տեղի կունենան հուլիսի 9-ին: Այդ օրը առավոտյան ժամը 11.00-ին առկա և հեռակա բակալավրիատի, ինչպես նաև առկա և հեռակա մագիստրատուրայի բոլոր շրջանավարտներին հրավիրում ենք ՀՊՏՀ բակ, որտեղ նախատեսված է դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը: Այնուհետև դիպլոմների հանձնման գործընթացը կշարունակվի ֆակուլտետներում:
Միջոցառման երկրորդ մասը տեղի կունենա երեկոյան ժամը 19.00-ին՝ կրկին ՀՊՏՀ բակում, որտեղ սպասվում է հրաշալի միջոցառում՝ լի անակնկալներով: Թե ինչպիսի անակնկալների մասին է խոսքը, ավելի վաղ հայտնել ենք: Միայն նշենք, որ միջոցառման երեկոյան հատվածում լինելու է ջազային համերգ, բացի այդ բարձրակարգ դիջեյի կողմից ՀՊՏՀ հրաշալի բակում կապահովվի տպավորիչ մթնոլորտ: Այնպես որ, սիրելի շրջանավարտներ, հուլիսի 9-ին սպասում ենք ձեզ ՀՊՏՀ բակում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին