Ի գիտություն դիմորդների

Դիտումների քանակ՝ 785

Հարգելի դիմորդներ, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը տեղեկացնում է, որ ըստ ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները, տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը (ատեստատ կամ դիպլոմ) պետք է հանձնաժողով ներկայացնեն մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը: 
Տեղեկացնենք, որ ընդունող հանձնաժողովն աշխատում է ամեն օր /ժամը 9.00-19.00-ն/ : 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին