«Զարգացում» ներհամալսարանական գիտաժողով
04.07.2013
Դիտումների քանակ՝ 877
Հուլիսի 6-8-ը Աղվերանում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, ներհամալսարանական գիտական դրամաշնորհների և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի բյուջետային ֆինանսավորմամբ թեմաներում ներգրավված հետազոտողների մասնակցությամբ տեղի կունենա «Զարգացում» ներհամալսարանական գիտաժողովը:
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ներհամալսարանական գիտաժողովի շրջանակներում կկայանան սեմինարներ, կլոր սեղաններ, զեկուցումներով հանդես կգան ներհամալսարանական գիտական դրամաշնորհներում, ինչպես նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական աշխատանքներում ընդգրկված հետազոտողները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին