Լույս է տեսել «Փողի փիլիսոփայություն և հոգեբանություն» վերնագրով դասախոսության ամփոփ տեքստը

Դիտումների քանակ՝ 1297

Տնտեսագիտության փիլիսոփայության հիմնախնդիրներով հետաքրքրվող բոլոր անձանց, դասախոսներին, ասպիրանտներին, մագիստրոսներին և ուսանողներին տեղեկացնում ենք, որ լույս է տեսել փիլիսոփայության  և հայոց պատմության ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանի` «Փողի փիլիսոփայություն և հոգեբանություն» վերնագրով դասախոսության ամփոփ տեքստը: Ինչպես նշվում է ծանոթագրությունում, դասախոսությունում քննարկվում են փողի փիլիսոփայության և հոգեբանության այնպիսի հարցեր, ինչպիսիք են մոնետարիստական (փողապաշտական) աշխարհայացքի առանձնահատկություններն ու ձևավորման նախադրյալները, փողային դիրքորոշումների ու փողային ախտաբանության էությունը, տրվում է անձի փողային սոցիալ-փիլիսոփայական և հոգեբանական տիպաբանությունը:
Դասախոսության տեքստը հրատարակության է երաշխավորել ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին