MBA մագիստրոսի կրթական ծրագրի ներկայացուցիչը հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1578

Այսօր ՀՊՏՀ-ում էր «Globe education» կազմակերպության ներկայացուցիչ Լիլյա Հովհաննիսյանը: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, ՀՊՏՀ բակալավրիատի վերջին կուրսի ուսանողները և շրջանավարտները հնարավորություն ունեն դիմելու բիզնես վարչարարության /MBA / մագիստրոսի կրթական ծրագրին` Մեծ Բրիտանիայի երկու համալսարաններում: 
Լիլյա Հովհաննիսյանը նախ հանդիպեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ` քննարկելով համագործակցության հեռանկարները, այնուհետև արտաքին կապերի բաժնում ուսանողներին ներկայացրեց նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները: 
Լ. Հովհաննիսյանը նշեց, որ MBA ծրագրին դիմելու համար պետք է հանձնել TOEFL IBT / 80միավոր/ կամ IELTS /6.0 միավոր/ և համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնել արտաքին կապերի բաժին: 
MBA մագիստրոսական ծրագրի առավելություններն ընգծելով` ներկայացուցիչը տեղեկացրեց, որ այն արժի £ 8950 /ֆունտ ստերլինգ/,որից £ 4000-ը տրամադրում է «Globe education»-ը, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին սովորել`վճարելով ընդամենը £ 4.950: Ուսումնառությանը զուգահեռ ուսանողներն իրավունք ունեն օրական 20 ժամ աշխատելու: Նշված համալսարանների կարիերայի կենտրոնները հաճախ ուսանողներին աջակցում են աշխատանք գտնելու գործում: 
Հիշեցնենք նաև, որ ինչպես այսօր տեղեկացանք, ընդունելությունը կազմակերպվում է տարեկան երեք անգամ: 
Բիզնես վարչարարության մագիստրոսական ծրագրի առավելությունների, դասընթացների և այլնի մասին ինֆորմացիա կարող եք ստանալ համապատասխան տեղեկատվական գրքույկներից, որոնք կարելի է գտնել արտաքին կապերի բաժնում: 
Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ նաև geducation.co.uk կայքից, իսկ Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել l.hovhannisyan@geducation.co.uk էլ. հասցեով`Լիլիա Հովհաննիսյանին և ստանալ դրանց պատասխանները: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին