ՀՊՏՀ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը` շուտով

Դիտումների քանակ՝ 886

Հաշված օրերից պատմություն կդառնա ևս մեկ համալսարանական ուսումնական տարի: ՀՊՏՀ-ն իր շրջանավարտներին բարի երթ կմաղթի` հանձնելով նրանց ձեռք բերած տնտեսագիտական մասնագիտության ավարտական վկայականները` դիպլոմները: 
Մեր բուհի ղեկավարությունը գեղեցիկ ավանդույթ է ձևավորել և ամեն տարի դիպլոմների հանձնման արարողությունն իր շրջանավարտների համար դարձնում է անմոռանալի և հիշարժան: Այս տարին ևս բացառություն չէ: 
Հարգելի շրջանավարտներ, տեղեկացնում ենք, որ մեր համալսարանը ձեզ պարգևելու է ավարտական շքեղ միջոցառում, որի կազմակերպական խնդիրներով է այժմ զբաղված: Միջոցառման հստակ օրվա, ժամի, ընթացակարգի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը կներկայացնենք առաջիկա օրերին, այնպես որ հետևեք մեր լրատվությանը: 
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը վերջին օրերին մի շարք հաղորդագրություններ է ստանում շրջանավարտներից, որոնք անհամբեր սպասում են դիպլոմների հանձնման օրվան: Մեզ համար ուրախալի է այն փաստը, որ այդքան մեծ է ուսանող-շրջանավարտների ոգևորությունն ու սպասումը: 

Սիրելի շրջանավարտներ, ձեզ սպասվում են գեղեցիկ անակնկալներ: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին