Հայտնի են ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների արձակուրդի ժամկետները

Դիտումների քանակ՝ 915

Ավարտին է մոտենում 2012-2013 ուսումնական և աշխատանքային տարին, և արդեն հայտնի են պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների արձակուրդի ժամկետները: 
Անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ ՀՊՏՀ դասախոսական կազմն արձակուրդ կմեկնի 2013 թվականի հուլիսի 11-ին, աշխատանքի կներկայանա օգոստոսի 28-ին, ստորաբաժանումների ղեկավարները հանգստի կմեկնեն հուլիսի 15-ին, կվերադառնան օգոստոսի 20-ին, իսկ մյուս աշխատակիցները` հուլիսի 22-ին, կներկայանան օգոստոսի 20-ին:
Բոլորին մաղթում ենք հաճելի հանգիստ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին